Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2011

Կայքեր` առողջապահական կազմակերպությունների համար

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է առողջապահական կազմակերպությունների կայքերի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող հետևյալ պահանջները:

 

  1. Առողջապահական կազմակերպության պաշտոնական կայքը բուժհաստատության կողմից պաշտոնապես տեղադրվող և տեղեկատվություն պարունակող կայք է:
  2. Առողջապահական կազմակերպության տնօրենի հրամանով նշանակվում է պատասխանատու անձ, որը պատասխանատու է ամբողջ տեղեկատվության տեղադրման և անհրաժեշտ ժամկետների պահպանման համար:
  3. Կայքը թարմացվում է համապատասխան տեղեկատվության առկայության դեպքում` ամիսը առնվազն մեկ անգամ:
  4. Կայքը թարմացվում է տրամադրված նոր տեղեկատվությունը տեղադրելու կամ հնացած, հրատապությունը կորցրած տեղեկատվությունը հանելու, արդիականացնելու միջոցով:
  5. Առողջապահական կայքերի կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվում են հետևյալ պահանջները: 

 

  1. Մեր մասին (About Us): Կայքի այս էջում տեղադրվում են ընդհանուր տեղեկություններ բուժhաստատության մասին` անվանում, կազմակերպական իրավական ձև, ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված արտոնագրի վավերապայմաններ, բուժհաստատության հիմնադրման և զարգացման պատմություն և ղեկավարի ողջույնի խոսքը:
  2. Աշխատակազմ (Personnel): Կայքի այս էջում տեղադրվում է բժշկական հաստատության աշխատողների անուն-ազգանուններն ըստ ստորաբաժանումների, ինչպես նաև վերջիններիս կրթության ու մասնագիտական որակավորմանը վերաբերող տեղեկություններ (կենսագրական տվյալներ):
  3. Կառուցվածք: Կայքի այս էջում տեղադրվում է բուժհաստատության կառուցվածքը: 
  4. Կանոնադրություն և ներքին կանոնակարգ: Կայքի այս էջում տեղադրվում են տվյալ բուժհաստատության կանոնադրությունը և ներքին կանոնակարգը:
  5. Մատուցվող ծառայություններ և գնացուցակ: Կայքի այս էջում տեղադրվում են բուժհաստատության կողմից մատուցվող ծառայություններն ու դրանց գնացուցակը:
  6. Պետպատվեր: Կայքի այս էջի առկայությունը անհրաժեշտ է այն դեպքում, երբ բուժհաստատությունը իրականացնում է բժշկական օգնություն և սպասարկում պետական պատվերի շրջանակներում: Տվյալ էջում տեղադրվում են բուժհաստատության կողմից պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունն ու պետպատվերի իրականացման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված փաստաթղթերը, ինչպես նաև բուժօգնության տրամադրման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
  7. Կապվեք մեզ հետ (Contact us): Կայքի այս էջում տեղադրվում են բժշկական հաստատության հետ կապի բոլոր միջոցների` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ, փոստային հասցե, իրավաբանական հասցե, այդ թվում նաև ՙթեժ գիծ՚ հեռախոսահամարները`լոկալ թեժ գծի և ՀՀ ԱՆ թեժ գծի հեռախոսահամարները, ինչպես նաև էլեկտրոնային կայքէջի միջոցով նամակներ գրելու և ընթացքին հետևելու համար տեղեկատվություն:
  8. Հաճախ տրվող հարցեր (FAQ): Կայքի այս էջում տեղադրվում են տվյալ բուժհաստատությանը հաճախ ուղղված հարցերն ու դրանց վերաբերյալ բուժհաստատության պարզաբանումները:
  9. Կարիերա (Careers): Կայքի այս էջում ներկայացվում են բժշկական հաստատության բոլոր թափուր աշխատատեղերն ու դրանք զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները:
  10. Ինչպես քարտեզով գտնել: Կայքի այս էջում բուժհաստատության տեղը քարտեզի վրա նշվում է գրաֆիկական ձևով: 
  11. Օն լայն ծառայություններ և հերթագրում` առկայության դեպքում: Կայքի այս էջում տեղադրվում է «on-line» և/կամ հեռախոսով հերթագրվելու վերաբերյալ տվյալներ:
  12. Տեղեկատվություն պացիենտի համար: Կայքի այս էջում տեղադրվում է տեղեկատվություն, որը կարող է հետաքրքրել պացիենտներին, նրանց իրավունքները և բողոքարկման մեխանիզմները:
  13. Տեղեկատվություն մասնագետների համար: Կայքի այս էջում տեղադրվում է տեղեկատվություն, որը կարող է հետաքրքրել մասնագետներին (բժիշկներ, բուժքույրեր և այլն): 
  14. Կարծիք թողնել` նայել կարծիքները: Կայքի այս էջում հաճախողները թողնում են իրենց կարծիքները:
  15. Ֆոտոալբոմ: Կայքի այս էջում տեղադրվում են տվյալ բուժհաստատությանը վերաբերող նկարներ:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ